1000х90.jpg (78 KB)

«Դեղին բաճկոնավորների» գործողություններից վնասը կազմել Է շուրջ 200 մլն եվրո

Armenpress 15:37, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» ցույցերի ընթացքում վանդալիզմի գործողությունները շուրջ 200 մլն եվրո գումարի վնաս են հասցրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է FranceInfo ռադիոկայանը՝ հղում անելով Ֆրանսիայի ապահովագրության դաշնությանը (Fռdռration franջaise de l՚assurance):

Այս թվերը մարտի 26-ին ներկայացվել են բողոքների չորսամսյա ժամանակաշրջանի վերաբերյալ, որն ընդգրկում Է նոյեմբերի 17-ից մինչեւ մարտի 16-ը:

Նշվում Է, որ գրեթե ողջ գումարը՝ 175 մլն եվրո, վճարվել Է ընկերություններին՝ վնասներն ու կորուստները փոխհատուցելու համար: Ես 25 մլն եվրո ծախսվել Է ավտոմեքենաների եւ բնակելի շենքերի սեփանակատերերին փոխհատուցումներ վճարելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am