Ջիգարխանյանի ընկերը պատմել Է դերասանի վիճակի մասին

Armenpress 15:02, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ Է զգում, բայց նրա համար դեռեւս դժվար Է իր թատրոն հաճախելը, բժիշկները խորհուրդ են տալիս նախ լիովին վերականգնվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Facebook-ում դերասանի պաշտոնական խմբում գրել Է նրա ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը: «Մեր վարպետն իրեն լավ Է զգում, ինչպես ինքն Է ասում՝ «անձնագրային տվյալների համաձայն»: Լրագրողների հետ չի շփվում, ակտիվորեն զբաղվում Է վերականգնմամբ, ամեն օր դուրս Է գալիս զբոսանքի, երբեմն՝ ընկերների հետ:

Թատրոն հաճախելն առայժմ դժվար Է, բժիշկները խորհուրդ են տալիս նախ՝ լիովին վերականգնվել եւ հետո միայն ձեռնամուխ լինել աշխատանքին»,-գրել Է Սողոմոնյանը: Նա նաեւ հայտնել Է, որ Արմեն Ջիգարխանյանի թատրոնն իր գեղարվեստական ղեկավարի անվան մրցանակ Է սահմանել երիտասարդ դերասանների համար, եւ Ջիգարխանյանը պլանավորում Է անձամբ դիտել մրցանակի հավակնող աշխատանքները՝ լավագույններն ընտրելու համար: Ջիգարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել Է 2017 թվականի հոկտեմբերին. դերասանն ընկավ հիվանդանոց եւ շուտով հայտարարեց, որ պատրաստ չԷ ներել իր կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, որը, նրա խոսքով, «շատ ցավ Է պատճառել իրեն»: Ավելի ուշ զույգն ամուսնալուծվել Է: Ջիգարխանյանը պարբերաբար բուժում Է ստացել հիվանդանոցներում ու առողջարաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am