«Արցախը» կրկին հաղթեց «Ուրարտուին». բասկետբոլ  

Armenpress 15:00, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի կիսաեզրափակիչի հերթական խաղում նորից հաղթանակ տոնեց «Արցախը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ա լիգայի 1/2 եզրափակիչի առաջին խաղում «Արցախը» հյուրընկալվելիս հավասար պայքարում 81-77 հաշվով առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ և կիսաեզրափակիչում հաշիվը դարձրեց 3։1:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Ալբերտ Թադևոսյանը («Արցախ»), ով վաստակեց 24 միավոր, 1 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:

1/2 եզրափակիչի մյուս խաղում, մարտի 26-ին միմյանց հետ ուժերը կչափեն «Արագած» և «Արթիկ-Ման Հոլդինգ» ակումբները: Հանդիպումը տեղի կունենա «ՄԻԿԱ» մարզադահլիճում, ժամը՝ 20:30-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am