Վենեսուելայում մարտի 26-ը ոչ աշխատանքային օր Է հայտարարված հերթական բլեքաութի պատճառով

Armenpress 14:00, 26 Մարտ, 2019
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայում մարտի 26-ը ոչ աշխատանքային օր Է հայտարարված Էլեկտրամատակարարման հերթական համատարած անջատման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը, որի խոսքը մեջբերում են լատինամերիկյան ԶԼՄ-ները:Ստեղծված իրադրության պատճառով «վենեսուելական կառավարությունը հայտարարել Է երկրի ամբողջ տարածքում աշխատանքը եւ ուսումնական գործունեությունը կասեցնելու մասին», ասել Է նախարարը: Վերջին 24 ժամվա ընթացքում Վենեսուելայում երկու անգամ անջատվել Է Էլեկտրամատակարարումը: Առաջին անջատումը գրանցվել Է տեղական ժամանակով մարտի 25-ի ցերեկը (Երեւանի ժամանակով երեկոյան): Այնուհետեւ իրադրությունը նորմալացել Է, բայց մի քանի ժամ անց կրկին անջատում Է տեղի ունեցել: Ռոդրիգեսի վկայությամբ՝ հաքերական գրոհի Է ենթարկվել «Գուրի» հիդրոԷլեկտրակայանի ավտոտրանսֆորմատորային կայանը, որը ԷլեկտրաԷներգիայով Է ապահովում Վենեսուելայի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաեւ Ռոռայմու բրազիլական նահանգը:Վենեսուելայից ստացվող տվյալների համաձայն, երկրորդ անջատման հետեւանքով Էներգամատակարարումից զրկվել Է երկրի բնակիչների գրեթե 90 տոկոսը:Իշխանությունները գնահատում են իրադրությունը եւ վերականգնողական աշխատանքներ իրականացնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am