ԱՄՆ-ը հակահրթիռների հաջող փորձարկում Է իրականացրել Խաղաղ օվկիանոսում


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի զինված ուժերը հակահրթիռային պաշտպանության համակարգի վարժանքների շրջանակում, որոնց ընթացքում առաջին անգամ երկու հակահրթիռների համազարկային արձակում Է իրականացվել, մարտի 25-ին հաջողությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ (ՄԲՀ) են կալանել Խաղաղ օվկիանոսի երկնքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի Հակահրթիռային պաշտպանության գործակալությունը: «Այսօր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի կալանման հաջող փորձարկում կատարվեց,- ասված Է Հակահրթիռային պաշտպանության գործակալության հաղորդագրության մեջ:- Դա ՄԲՀ-ի առաջին միաժամանակյա կալանումն Էր ցամաքային բազավորման երկու հակահրթիռների համազարկային արձակման ընթացքում»: Տեղական զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ դա ԱՄՆ-ի մայրցամաքային մասի հակահրթիռային պաշտպանության համակարգի առաջին հաջող փորձարկումն Է սկսած 2017 թվականի մայիսից:2020 թվականի նոր ռազմական բյուջեի շրջանակում Պենտագոնն 9,4 միլիարդ դոլար Է պահանջել հակահրթիռային պաշտպանության համակարգի զարգացման ծրագրի համար, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am