Սամբիստները երկու մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլում  

Armenpress 11:16, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայում կայացած Անատոլի Խարլամպիևի անվան գավաթի խաղարկությունում 57 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը (մարզական սամբո) դարձել է մրցաշարի փոխչեմպիոն, 68 կգ քաշային Սամվել Բադալյանը (մարտական սամբո) արժանացել է բրոնզե մեդալի: 

Անատոլի Խարլամպիևի հուշամրցաշարն անցկացվում է 1980 թվականից։ 2019 թվականին մրցումներին մասնակցել է 200 մարզիկ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am