Կոնոր Մակգրեգորն ավարտում է կարիերան  

Armenpress 10:51, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խառը մենամարտից հայտնի իռլանդացի մարզիկ Կոնոր Մակգրեգորը հայտարարել է, որ ավարտում է կարիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մարզիկը գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում: «Որոշում եմ կայացրել ավարտել մարզական կարիերաս: Հաջողություն եմ մաղթում գործընկերներիս առաջիկա մենամարտերում: Միանում եմ թոշակի անցած ընկերներիս»,-գրել է Մակգրեգորը:

Մակգրեգորը UFC ամենահայտնի մարզիկներից է: Նա անցկացրել է 25 խառը մենամարտեր, որոնցից 21-ում հաղթանակ է տարել և կրել է 4 պարտություն: Իռլանդացին իր առաջին տիտղոսը նվաճել է 2015 թվականին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am