Ֆրանսիան եւ Չինաստանը համագործակցության 14 պայմանագիր են ստորագրել

Armenpress 10:38, 26 Մարտ, 2019
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան եւ Չինաստանը մարտի 25-ին մի ամբողջ շարք համաձայնագրեր են ստորագրել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում: 14 պարտավորագրերի հրապարակումը կայացել Է BFM հեռուստաալիքի եթերում երկու երկրների ղեկավարների մամուլի ասուլիսից առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փաստաթղթերն ընդգրկում են ամենատարբեր ոլորտներ, այդ թվում՝ Էներգետիկան, մշակույթը, տիեզերքը, ավիա- եւ նավաշինությունը, ինչպես նաեւ փոխգործակցությունը մշակութային եւ բանկային ճյուղերում: Այլ բաների թվում հայտարարվել Է Չինաստանի կողմից 300 Airbus A320 եւ Airbus A350 XWB ինքնաթիռների ձեռքբերման գործարքի ավարտման մասին, որի գումարը, սակայն, չի նշվում: Փաստաթղթերի թվում հիշատակվում Է 15 հազար բեռնարկղների համար 10 բեռնատար նավերի կառուցման պարտավորագիրը: Նաեւ համաձայնությունները վերաբերում են արբանյակների համատեղ ստեղծմանը եւ Ֆրանսիայի եւ Չինաստանի գիտական կենտրոնների համագործակցությանը տիեզերքի հետազոտման բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am