1000х90.jpg (78 KB)

Պենտագոնը մեկ միլիարդ դոլար Է տրամադրել Թրամփին արգելապատի կառուցման համար

Armenpress 10:13, 26 Մարտ, 2019
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը մարտի 25-ին թույլատրեր Է մեկ միլիարդ դոլարի օգտագործումը Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:Նշվում Է, որ միջոցները կօգտագործվեն ԱՄՆ-ի հարավային սահմանին 57 մղոն (շուրջ 91 կիլոմետր) երկարությամբ արգելապատի հատվածի կառուցման, ճանապարհների բարելավման եւ Յումա (Արիզոնայի նահանգ) եւ Էլ Պասո (Տեխաս) քաղաքների շրջանում լուսավորության տեղակայման համար: Թրամփն ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել սահմանին, որպեսզի այլ նպատակների համար նախատեսված շուրջ 6,4 միլիարդ դոլարն օգտագործի սահմանին արգելափակոցների կառուցման համար՝ շրջանցելով Կոնգրեսը, որն ըստ Սահմանադրության պետք Է հավանություն տա բյուջեի բոլոր ծախսերին: Այդ քայլն արդեն վիճարկվել Է դատարաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am