Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ բերովի դեպքը

Armenpress 19:31, 25 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ դեպքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ  հիվանդն Իտալիայի քաղաքացի է, Հայաստան ժամանել է Ուկրաինայից։ Նա այս օրերի ընթացքում եղել է տարբեր հանրային վայրերում և ունեցել բազմաթիվ շփումներ այլ քաղաքացիների հետ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չունեն կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստում, դիմել սպասարկման տարածքային պոլիկլինիկա պատվաստում ստանալու նպատակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am