Հորդանանի թագավոր Աբդալա 2-րդը հետաձգել է այցը Ռումինիա ի նշան բողոքի

Armenpress 19:21, 25 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանանի թագավոր Աբդալա 2-րդը, որպես բողոքի նշան, հետաձգել է իր այցը Ռումինիա: Վերջինս հայտարարել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մտադրության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ  թագավորական պալատը մարտի 25-ին տեղեկացրել է որոշման մասին և նշել, որ  այն կայացվել է ի նշան Երուսաղեմի հետ ունեցած համերաշխության:

Նախօրեին Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դանչիլեն Վաշինգտոնում հայտարարել էր, որ իր երկիրը դեսպանատունը տեղափոխում է Երուսաղեմ:

Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք առաջինը ճանաչելու և դեսպանատունն այնտեղ տեղափոխելու մասին հայտարարել էր Դոնալդ Թրամփը 2017 թվականի դեկտեմբերին: ԱՄՆ-ին հաջորդել է Ավստրալիան, Բրազիլիան, Գվատեմալան, Հոնդուրասը և Չեխիան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am