1000х90.jpg (78 KB)

Մոնտենեգրոն ապրիլի 15-ից հոկտեմբերի 30-ը ՀՀ քաղաքացիների համար սահմանել է առանց վիզայի ռեժիմ

Armenpress 18:39, 25 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մոնտենեգրոն ապրիլի 15-ից հոկտեմբերի 30-ը Հայաստանի քաղաքացիների համար սահմանել է առանց վիզայի ռեժիմ` 30 օր ժամկետով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են Մոնտենեգրոյի  CDM պորտալը:

ՀՀ քաղաքացիները կարող են 30 օր Մոնտենեգրոյում մնալ առանց վիզայի` անհրաժեշտ փաստաթղթերի առկայությամբ դեպքում:

Մոնտենեգրոն ամեն տարի այդ ժամանակահատվածում սահմանում է առանց վիզայի ռեժիմ երկրում  զբոսաշրջությունն ակտիվացնելու համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am