Իրանում հեղեղումից տուժածների թիվը հասել Է 68-ի

Armenpress 18:00, 25 Մարտ, 2019
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավ-արեւմուտքում գտնվող Շիրազ քաղաքում հեղեղումից տուժածների թիվը հասել Է 68-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fars գործակալությունը՝ հղում անելով քաղաքի դատաբժշկական փորձաքննության վարչությանը: Ավելի վաղ տեղեկացվել Էր 11 զոհվածների եւ 35 տուժածների մասին: Ինչպես հետեւում Է վարչության հայտարարությունից, 68 տուժածների շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են հիվանդանոցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am