Ուկրաինայում տարեսկզբից գրեթե 33 հազար մարդ Է վարակվել կարմրուկով

Armenpress 13:39, 25 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում տարեսկզբից գրեթե 33 հազար մարդ Է վարակվել կարմրուկով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 25-ին հայտնել Է հանրապետության առողջապահության նախարարության հանրային առողջության կենտրոնի մամուլի ծառայությունը:

«2018 թվականի դեկտեմբերի 28-ից մինչեւ 2019 թվականի մարտի 22-ը 32 հազար 939 ուկրաինացիներ են հիվանդացել կարմրուկով»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Կարմրուկը սուր վարակիչ վիրուսային հիվանդություն Է, որը փոխանցվում Է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդացության նվազեցման հիմնական գործոնը պատվաստումն Է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am