ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը փետրվարին հասել Է ռեկորդային 234 մլրդ դոլարի

Armenpress 13:36, 25 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետական բյուջեի պակասուրդը փետրվարին կազմել Է 233,977 միլիարդ դոլար, ինչը 8,7 տոկոսով ավելի Է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից (215,239 մլրդ դոլար): Այդ մասին, ինչես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի ֆինանսների նախարարությունը:

Դա բացասական հաշվեմնացորդի ռեկորդային ցուցանիշ Է հաշվարկների վարման ժամանակաշրջանում: Նախորդ առավելագույնն արձանագրվել Է 2012 թվականի փետրվարին եւ կազմել 231,7 միլիարդ դոլար, նշում Է MarketWatch-ը: Միեւնույն ժամանակ 2019 ֆինանսական տարվա, որն սկսվել Է հոկտեմբերի 1-ին, հինգ ամսում ԱՄՆ-ի բյուջեի բացասական հաշվեմնացորդն ավելացել Է 39,2 տոկոսով եւ հասել 544,229 միլիարդ դոլարի՝ մեկ տարի առաջվա զուգադրելի շրջանի 310,252 միլարդ դոլարի համեմատությամբ:

Կոնգրեսի Բյուջետային վարչությունն (CBO) այս ֆինանսական տարում կանխատեսում Է բյուջեի պակասուրդի ավելացում մինչեւ 897 միլիարդ դոլար կամ համախառն ներքին արդյունքի 4,2 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am