Սամվել Տեր-Սահակյանը մեկ միավորով ետ է Եվրոպայի առաջնության առաջատարից  

Armenpress 12:02, 25 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում կայացել են 6-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տարան Շանթ Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Մրցակիցների հետ միավորները կիսեցին Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սերգեյ Մովսիսյանը:

Սամվել Տեր-Սահակյանն ունի 4,5 միավոր և առաջատարից ետ է մեկ միավորով:

Եվրոպայի անհատական առաջնությունն ուժեղ կազմ է հավաքել: Հայաստանը կարևորագույն այս ստուգատեսում ներկայացված է 8 շախմատիստով: Մրցաշարում խաղում են գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը: Առաջնությանը մասնակցում են 357 բարձրակարգ շախմատիստներ, որոնցից 142-ը կրում են գրոսմայստերի տիտղոս:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am