Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին

Armenpress 10:44, 25 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Հունաստանի միջև առկա արդյունավետ փոխգործակցությունը շարունակական բնույթ կկրի՝ ծառայելով երկու երկրների առաջընթացին ու բարգավաճմանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am