Մեր մրցակիցները. Իտալիան և Հունաստանը հաղթել են

Armenpress 01:48, 24 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի J խմբում կայացան անդրանիկ տուրի ևս երկու հանդիպումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի ազգային թիմը սեփական հարկի տակ հյուրընկալել էր Ֆինալանդիային: Աշխարհի չեմպիոններին հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:

Խաղային օրվա մյուս խաղում Հունաստանն արտագնա խաղում մրցեց Լիխտենշտեյնի հետ: Հույները կարողացան հաղթել 0:2 հաշվով:

Իսկ Հայաստանը 2:1 հաշվով զիջել էր Բոսնիա և Հերցեգովինային:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկանցի մարտի 26-ին՝ Երևանում ընդունելով Ֆինլանդիային:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am