Հայաստանի ֆուտբոլի թիմը պարտվում է Բոսնիա և Հերցեգովինային առաջին կեսից հետո

Armenpress 00:30, 24 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլլի J խմբի առաջին տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել է Բոսնիա և Հերցեգովինային: Առաջին կեսից հետո Հայասանի ընտրանին պարտվում է նվազագույն հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային 15 րոպեներին հավասար պայքար էր ծավալվել ամբողջ դաշտում և Հայաստան հավաքականն իր հերթին փորձում էր օգտագործել իր հնարավորությունները: Սակայն երբեմն-երբեմն հրաշալի խաղով առանձնանում էր հավաքականի դարպասապահը՝ Արամ Հայրապետյանը: Վիճակագրության լեզվով խոսելիս առավելությունը տան տերերի՝ Բոսնիա և Հերցեգովինայի կողմն էր: Խաղի 33-րդ րոպեին անկյունային խաղարկումից հետո Բոսնիա և Հերցեգովինան առաջ անցավ հաշվի մեջ՝ սուր անկյունից գլխի շեշտակի հարվածով աչքի ընկավ Կրունիչը:

Այժմ ընդմիջում է: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am