Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր


ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի հենցատկերի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը հավաքեց 14.333 միավոր և զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:

Նախօերին Կատարում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության փուլում օղակների վարժությունում Արթուր Թովմասյանը հավաքեց 14.833 միավոր և դարձավ արծաթե մեդալակիր: Նույն վարժությունում 14.825 միավորով բրոնզե մեդալակիր դարձավ Վահագն Դավթյանը: Հայաստանի բազմակի չեմպիոն Հարություն Մերդինյանը նժույգթափերի վարժությունում 5-րդն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am