Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի ժամանակ ձերբակալվել է 51 մարդ

Armenpress 17:58, 23 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում այս շաբաթ ևս «դեղին բաճկոնների» ցույցեր են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ցույցերի շրջանակում տեղի իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են ակցիայի 51 մասնակցի:

Փարիզում և Ֆրանսիայի մյուս քաղաքներում «դեղին բաճկոնների» ակցիան անցկացվում է արդեն 19-րդ շաբաթ օրն անընդմեջ: Դրանք սկսվել են 2018 թվականի նոյեմբերից՝ ինչ հայտարարվեց վառելիքի հարկի և բենզինի գների ավելացման մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am