Զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Armenpress 17:49, 23 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի անձնակազմը մարտի 23-ին մայրաքաղաքում և մարզերում մասնակցել է համապետական շաբաթօրյակին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչները, Երևանի կայազորի զինծառայողներն ու ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները մասնակցել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և մայրաքաղաքի մի շարք պուրակների հարակից տարածքների բարեկարգման և ծառատնկման աշխատանքներին:

Բարեկարգման, կանաչապատման աշխատանքներին ու ծառատունկին մասնակցել են նաև զինված ուժերի զորամասերի զինծառայողները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am