Ինդոնեզիայում ձերբակալվել է ռուս զբոսաշրջիկ. նա փորձել է թմրեցրած օրանգուտան տեղափոխել

Armenpress 15:34, 23 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ինդոնեզիայի  նահանգ Բալիում ձերբակալվել է ռուս զբոսաշրջիկ. նա  փորձել է մաքսանենգ ճանապարհով թմրեցրած օրանգուտան տեղափոխել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  The Guardian-ը,  այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:

Ռուս զբոսաշրջիկ Անդրեյ Ժեստկովը ձերբակալվել է Դենպասարա օդանավակայանում, երբ փորձել է հատել անվտանգության գոտին Ռուսաստան գնալու նպատակով:

Անվտանգության ծառայողները կասկածելի անձին կանգնեցրել են և բացել ուղեբեռը, որտեղ գտել են երկու տարեկան օրանգուտանին, որը քնած էր եղել զամբյուղի մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am