Քրեակատարողական ծառայությունը մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Armenpress 14:44, 23 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, քրեակատարողական ծառայության, ինչպես նաև բոլոր հիմնարկների աշխատակիցները նույնպես իրականացրել են  ծառայության շենքի, հիմնարկների տարածքների մաքրության և բարեկարգման ակտիվ աշխատանքներ:

Ծառայության անձնակազմի կողմից թափոններից մաքրելու լայնածավալ աշխատանքներ են տարվել նաև վարչական շենքի հարակից փողոցում:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am