Լոռի բերդ գյուղին հարակից ձորում գետն ընկած 15-ամյա երեխան մահացել է

Armenpress 17:56, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանը մարտի 22-ին՝ ժամը 16:19-ին, ահազանգ է ստացվել,  որ Լոռու մարզի Լոռի բերդ գյուղին հարակից ձորում 15-ամյա երեխան ընկել է Ձորագետ գետը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 16:45-ին փրկարարները Աշոտ Երկաթի ամրոցին հարակից կիրճի գետափնյա հատվածում անգիտակից վիճակում (կենդանության նշանները բացակայել են) հայտնաբերել են Ա.Պ.-ին (ծնված 2004թ.):

Ժամը 17:15-ին շտապօգնության բժիշկը հաստատել է Ա.Պ.-ի մահը:

«Արմենպրես»-ը փորձում է պարզել՝ համապատասխանում են իրականությանը շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ նա իր դպրոցական ընկերների ու դասղեկի հետ այցելել է Լոռի Բերդ տարածքում գտնվող «Աշոտ Երկաթ» անունը ստացած հնաբերդի տարածք, որտեղ էլ ցանկացել է լուսանկարվել, սակայն սայթաքել ու վայր է ընկել մոտ 150-200 մետր դեպի անդունդը։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am