Netflix-ը նկարահանելու Է «Երեք հրացանակիրների» ժամանակակից տարբերակը. The Hollywood Reporter

Armenpress 17:04, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Netflix-ն սկսել Է աշխատել Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներ» վեպի հիման վրա ֆիլմի ժամանակակից տարբերակի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hollywood Reporter պորտալը:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ նախագծի հեղինակը Հարիսոն Քվերին Է («Պատերազմի արահետին»), իսկ պրոդյուսերները կդառնան Էրիկ Նյումանը («Նարկո» եւ «Պայծառություն» սերիալները) եւ Սքոթ Գլասգոլդը («Հեռանկար» ֆիլմը եւ «Ապագայի սեքսը» սերիալը): Նոր նախագծի մանրամասները չեն բացահայտվում, բայց, ինչպես նշում Է The Hollywood Reporter-ը, ֆիլմը կնկարահանվի «Առաքելությունն անիրագործելի Է» Էքշընի ոճով: Ալեքսանդր Դյումայի վեպի գործողությունը տեղի Է ունենում 17-րդ դարի ժամանակների Ֆրանսիայում: Դ՛Արտանյան անունով երիտասարդը ժամանում Է Փարիզ, որպեսզի ընդունվի թագավորական պահազորի շարքերը, բայց մերժում Է ստանում: Ավելի ուշ նա հանդիպում Է հրացանակիրներ Աթոսին, Պորտոսին եւ Արամիսին, որոնց հետ հայտնվում Է տարբեր արկածներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am