Թրամփը հայտարարել Է, թե երկար Է մտածել Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելու շուրջ

Armenpress 15:48, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ երկար Է մտածել Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելու շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես երկար եմ մտածել դա անելու մասին, դա դժվարին որոշում Է եղել ԱՄՆ-ի բոլոր նախագահների համար, ոչ մի նախագահ դա չի արել»,-ասել Է Թրամփը FOX Business հեռուստաալիքին տված հարցազրույցում` պատասխանելով այն հարցին, թե ինչու հատկապես այժմ նա արեց իր հայտարարությունը Գոլանի բարձունքների վերաբերյալ:

Հարցազրույցից մի հատված ներկայացվել Է հեռուստաալիքի կայքում: Մարտի 21-ին Թրամփը Twitter-ում գրել Է, թե ժամանակն Է, որ ԱՄՆ-ը ճանաչի Իսրայելի սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ:

Նրա խոսքով՝ եկել Է ժամանակը կատարելու այդ քայլը ի շահ Իսրայելի եւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության: Հաջորդ շաբաթ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն այցով ժամանելու Է ԱՄՆ-, իսկ ապրիլին Իսրայելում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ:

Պատասխանելով վարողի համապատասխան հարցին՝ Միացյալ Նահանգների նախագահն ընդգծել Է, որ իր հայտարարությունը կապված չԷ Նաթանյահուի վարչապետ վերընտրելու հարցի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am