«Ազատ հայրենիք» կուսակցությունը Արցախի նախագահի իր թեկնածուին կորոշի կայանալիք համագումարում
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը հաջորդ տարվա նախագահական ընտրությունների համար դեռ իր թեկնածուին չի ընտրել: Թեկնածուն կորոշվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսվող կուսակցության համագումարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետո այս մասին լրագրողներին հայտնեց կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:
«Բազմիցս ասել եմ, որ ես չեմ որոշողը: Ես կուսակցության ղեկավարն ու անդամն եմ, սակայն որոշումը կայացվելու է կուսակցության համագումարի արդյունքում: Ես պարտավոր եմ հարգել կուսակցության համագումարի ցանկացած որոշում»,- ասաց Հարությունյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե կուսակցության որոշ դեմքեր նշում են, որ կուսակցության՝ նախագահի թեկնածուն հենց Հարությունյանն է, նա ասաց՝ դա այդ մարդկանց անձնական կարծիքն է: «Համագումարը երբ կլինի, կորոշենք: Մենք այսօր զբաղված ենք ներկուսակցական շինարարությամբ»,-նշեց նա:
Հարությունյանի խոսքով՝ համագումարը, երևի, կկայանա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը