Ֆրանսիայում թունավոր նյութեր փոխադրող բեռնատար գնացք Է դուրս ընկել ռելսերից

Armenpress 15:37, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 22-ի առավոտյան Ֆրանսիայի Լանդի դեպարտամենտում ռելսերից դուրս Է ընկել ամոնիակ եւ սոդա փոխադրող բեռնատար գնացքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է տեղի իշխանությունների հաղորդագրության մեջ:

«Այսօր առավոտյան տասը վագոնից բաղկացած բեռնատար գնացքը ռելսերից դուրս Է ընկել Բեգաարի կոմունայում… Տասը վագոնից վթարվել են երեքը, որոնք թունավոր նյութեր Էին փոխադրում»,- նշվում Է հայտարարության մեջ: Ճշտվում Է, որ, մասնավորապես, ռելսերից դուրս Է ընկել վագոն, որտեղ կար 32 տոննա ամոնիակ, դրանից արտահոսք չի եղել:

«Երկու այլ վագոններ, որոնցով փոխադրվում Էր 66 եւ 67 տոննա սոդա, պառկած են գետնին: Դրանցից մեկից ոչ մեծ արտահոսք Է տեղի ունեցել… Այն առանձնակի վտանգ չի ներկայացնում»,- նշում են իշխանությունները: Միջադեպի վայրում աշխատում են փրկարարները, դրա շուրջը անգտանգության գորտի Է հաստատվել: Իշխանությունները հորդորում են մարդկանց խուսափել պատահարի գոտուց եւ կատարել փրկարարական ծառայությունների պահանջները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am