Արթուր Վանեցյանը ոչ հերքում, ոչ հաստատում է Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին լուրը

Armenpress 14:53, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը ոչ հերքում, ոչ հաստատում է «Հոկտեմբերի 27»-ի գործով պարագլուխ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի 90-ականներին ԱԱԾ գործակալ լինելու լուրը:

«Պարոն Շիրխանյանի խոսքը ոչ կհերքեմ, ո՛չ կհաստատեմ, գործը վարող մարմին կա՝ ՀՔԾ-ն, բոլոր հարցերով, խնդրում եմ, դիմել Հատուկ քննչական ծառայությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց  Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ ՀՔԾ-ն, երբ անհրաժեշտություն լինի, այդ հարցին կպատասխանի:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծավալուն բաց նամակ է գրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որում նշում է. «Ինձ, Ջհանգիրյանին և Գորիկ Հակոբյանին հրավիրեցիր Դեմիրճյանի աշխատասենյակ, որտեղ Գորիկ Հակոբյանը քեզ ներկայացրեց ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի օպերատիվ գործի թղթապանակը, որը գործին կցելու Ջհանգիրյանի բոլոր հետագա պահանջները մերժվեցին՝ ԱԱԾ-ի կողմից «նման գործ գոյություն չունի» պատճառաբանությամբ»։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am