1000х90.jpg (78 KB)

Մակրոնը մարտի 26-ին Փարիզում հանդիպում կունենա Մերկելի եւ Սի Ցզինպինի հետ. France Presse

Armenpress 13:12, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 26-ին Փարիզում կընդունի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը:

Նաեւ, ինչպես նշել են Ելիսեյան պալատում, այդ օրը Ֆրանսիայի մայրաքաղաք կժամանի Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Քննարկումների գլխավոր թեմաները կդառնան առեւտրական հարաբերությունները եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերը, մասնավորապես, Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի դրույթների կատարումը:

Մակրոնի նախաձեռնությամբ կայանալիք հանդիպման նպատակը կդառնա «Եվրոպայի եւ Չինաստանի միջեւ շփման եզրեր գտնելը», հավելել Է նախագահական վարչակազմի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ այդ միջոցառումը թույլ կտա հիմք դնել ապրիլի 9-ին նշանակված ԵՄ-ՉԺՀ գագաթնաժողովի համար:

ՉԺՀ-ի նախագահն այցով Ֆրանսիայում կգտնվի մարտի 24-ից մինչեւ 26-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am