Թեհրանն անընդունելի Է համարում Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի որոշումը

Armenpress 12:44, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել Է Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Այդ մասին, ինչպես հայտնել Է Press TV հեռուստաալիքը, մարտի 22-ին հայտարարել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«(Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերենության ԱՄՆ-ի) անօրինական ու անընդունելի ճանաչումը չի փոխի այն փաստը, որ Գոլանները պատկանում են Սիրիային»,- հայտարարել Է Ղասեմին: Նա նաեւ ընդգծել Է, որ Գոլանի բարձուքները Սիրիայի բաղկացուցիչ մասն են «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի համաձայն»: «Թրամփի չմտածված որոշումները Մերձավոր Արեւելքը կբերեն նոր ճգնաժամերի»,- նշել Է դիվանագետը: Ավելի վաղ Թրամփը Teitter-ում հայտարարել Է, որ ԱՄՆ-ը պետք Է ճանաչի Իսրայելի լիակատար սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Ըստ որում Սպիտակ տունը եւ Պետդեպարտամենտը չեն պարզաբանում նախագահի արած հայտարարությունը:

1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքներն Իսրայելը գրավեց 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ընթացքում: 1981 թվականին Իսրայելի խորհրդարանն ընդունեց օրենք, որով միակողմանի կարգով հռչակեց հրեական պետության սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Անեքսիան անվավեր Է ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 497 բանաձեւով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am