Բակո Սահակյանը գործարարների հետ քննարկել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր

Armenpress 12:37, 22 Մարտ, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին հանդիպում է ունեցել «Արցախի փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է փոքր եւ միջին բիզնեսի դերը տնտեսության զարգացման գործում եւ նման քննարկումների անցկացումը:

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am