Boeing-ը 737 MAX-ը կհանդերձի խցիկում տվիչների կեղծ ցուցմունքների ճանաչման սարքերով. ABC

Armenpress 12:27, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Boeing կորպորացիան Boeing 737 MAX շարքի բոլոր ինքնաթիռներում կտեղակայի սարքավորանք, որն ազդանշան Է տալիս խցիկում տվիչների կասկածելի կամ կեղծ ցոուցմունքների դեպքում, ինքնաթիռներ, որոնցից մեկն օրերս աղետի ենթարկվեց Եթովպիայում: Մարտի 21-ին այս մասին հայտնել Է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանք հայտնել են ինքնաթիռների տվյալների սարքավորանքում նորամուծության քննարկման Էությունը, որը վարում են Boeing-ը եւ ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը: Նրանք, մասնավորապես, առաջարկում են Boeing 737 MAX-ը հանդերձել ցուցանիշների մշակման եւ վերլուծության ավտոմատ համակարգով, որոնք ստացվում են խցիկում երկու հանգուցային տվիչներից:

Հեռուստաընկերության տեղեկատվությամբ՝ Boeing 737 MAX-ում այդ սարքավորանքի տեղակայումը փաստորեն լուծված հարց Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am