Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

Armenpress 23:28, 21 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության հավաքականի ևս մեկ ներկայացուցիչ դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հենացատկերի վարժությունում Հայաստանի բացարձակ չեմպիոն Արթուր Դավթյանը հավաքելով 14,849 միավոր գրավեց երրորդ տեղը և դուրս եկավ եզրափակիչ: Դավթյանից առաջ անցան Ուկրաինայի և Կորեայի ներկայացուցիչները:

Ավելի վաղ՝ օղակների վարժության որակավորման փուլում Վահագն Դավթյանը գրավել է երկրորդ, իսկ Արթուր Թովմասյանը` երրորդ տեղը: Երկուսն էլ դուրս են եկել գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ:

Հաջող է մեկնարկել նաև Հարություն Մերդինյանը, որը, նժույգաթափերի վրա զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, դուրս է եկել եզրափակիչ փուլ:

Հայաստանի հավաքականը Քաթարում ընթացող աշխարհի գավաթի փուլին մասնակցում է 4 մարզիկով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am