Ոստիկանները բերման են ենթարկել չհիմնավորված կտրոն տրամադրելու համար Հորդանանի իրավապահների կողմից հետախուզվող անձին

Armenpress 21:58, 21 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո մարտի 20-ին, ժամը 18.40-ին, գծային բաժին է բերման ենթարկվել Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Թագավորության քաղաքացի, 38-ամյա Ժուն Դ.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նա 2018թ. մարտի 13-ից Հորդանանի Թագավորության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Հորդանանի Թագավորության քրեական օրենսգրքի 421 հոդվածի մեղադրանքով (չհիմնավորված կտրոն տրամադրելը):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am