ՀՀ դեսպանը Լիբանանի նախագահական հարցերով պետնախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Armenpress 20:01, 21 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը մարտի 20-ին հանդիպել է Լիբանանի նախագահական հարցերով պետնախարար Սալիմ Ժրեյսաթիի հետ (Salim Jreissati):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը քննարկվել են հայ-լիբանանյան հարաբերությունների առկա վիճակը, այդ թվում՝ իրավապայմանագրային դաշտը, ինչպես նաև՝ երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարները:

Պետնախարարը ողջունել է Հայաստանի և Լիբանանի միջև երկկողմ հարաբերություններում նկատելի ակտիվացման միտումները՝ միաժամանակ բարձր գնահատելով հայ համայնքի դերը երկրի զարգացման բոլոր ոլորտներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am