«Վանաձոր» ՔԿ-ում դատապարտյալին տեսակցության եկած քաղաքացու կոշիկի մեջ կասկածելի նյութ է հայտնաբերվել

Armenpress 18:35, 21 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 21-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալ Ղ.Ս-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Բ.Ռ-ին, որի ձախ կոշիկի տակդիրի միջից հայտնաբերել և առգրավել են 5.2 գր քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգված:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am