Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը չհաղթահարեց աշխարհի առաջնության որակավորման փուլը

Armenpress 17:20, 21 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը չհաղթահարեց աշխարհի առաջնության որակավորման փուլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ճապոնական Սաիտամա քաղաքում շարունակված աշխարհի առաջնության տղամարդկանց  մենասահքի կարճ ծրագրում Հայրապետյանը հավաքեց 60.66 միավոր և 34 մարզիկների պայքարում գրավեց 31-րդ հորիզոնականը: Նա չհաղթահարեց որակավորման փուլը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը ևս դուրս չեկավ հաջորդ փուլ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am