Կառավարությունն ամրագրում է փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիները

Armenpress 17:16, 21 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ջրաէկոհամակարգի պահպանությանը և հավասարակշռության ապահովմանը:

«Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածը լրացնել նոր մասերով, որոնցով ամրագրվել են փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և, ելնելով բնապահպանական առանձնահատկություններից՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը»,- ասաց Գրիգորյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am