1000х90.jpg (78 KB)

Իրանի ԶՈՒ-ն հերքել է Թուրքիայի հետ քրդերի դեմ գործողություն իրականացնելու մասին Անկարայի հայտարարությունը

Armenpress 20:55, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի զինված ուժերը Թուրքիայի բանակի հետ սահմանին գործողություններ չեն իրականացրել՝ ընդդեմ Քրդական բանվորական կուսակցության (PKK): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի զինուժի ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեկարչին:

Նախօրեին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ իրենք պայմանավորվել են իրանի հետ՝ շարունակելու գործողություններն ընդդեմ PKK-ի:

Իսկ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մարտի 18-ին հայտարարել էր, թե Անկարան և Թեհրանը առաջին անգամ համատեղ գործողություն են իրականացրել, սակայն իրանական Mehr գործակալությունը, հղում անելով ԶՈՒ Գլխավոր շտաբի իր աղբյուրին, հայտարարել էր, թե իրանական զորքերը որևէ գործողության չեն մասնակցել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am