Ղազախստանում ի պատիվ Նազարբաևի փողոցներ կանվանվեն

Armenpress 20:46, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի հինգ քաղաքների կենտրոնական փողոցները կանվանվեն ի պատիվ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մարտի 20-ին Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները երկու ընթերցմամբ ընդունել էին Սահմանադրության ուղղումները երկրի մայրաքաղաքն առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին վերանվանելու մասին:

Ղազախստանի մայրաքաղաքի վերանվանման նախաձեռնողը դարձել է պետության նոր ղեկավար Քասըմ-Ժոմարտ Տոկաևը:

Մարտի 20-ի առավոտյան կայացել էր Տոկաևի երդմնակալության արարողությունը: Նա խոստացել էր շարունակել Նազարբաևի քաղաքականությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am