Նախագահ Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը ներկա են գտնվել հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգին

Armenpress 20:02, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն մարտի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am