ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Armenpress 19:54, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ալաբամա նահանգի ղեկավար Քոյ Իվին ստորագրել է հռչակագիր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը՝ շնորհակալություն հայտնելով նահանգապետին նման որոշման համար:

Հանձնախումբը հիշեցրել է, որ այս ստորագրմամբ Ալաբաման դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 49-րդ նահանգը:

Միակ նահանգը, որը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Միսիսիպին է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am