Դպրոցներում դրամահավաքների հետ կապված թեժ գծի զանգերի քանակը նվազել է

Armenpress 19:31, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դպրոցներում դրամահավաքների դեպքերով պայմանավորված թեժ գծի զանգերի քանակը զգալիորեն նվազել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում գիտության, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Դպրոցներում դրամահավաքները 100 տոկոսով բացառել հնարավոր չէ:Բայց զգալի նվազել են դրամահավաքների հետ կապված թեժ գծերի զանգերը: Ըստ էության սրա ողնաշարը կոտրված է»,-ասաց Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ առանձին դեպքի մասին տեղեկատվություն ստացել է, և այն համապատասխան արձագանք կստանա։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am