Ճապոնիայում սկսվեց G20-ի գագաթնաժողովի սկսվելու ժամանակի հետհաշվարկը

Armenpress 14:59, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օսակայում մարտի 20-ին հանդիսավոր պայմաններում սկսվել Է «քսանյակի» գագաթնաժողովի սկսվելու 100-օրյա հետհաշվարկը, որտեղ այդ համաժողովը կկայանա հունիսի 28 – 29-ը: Այդ առիթով քաղաքապետարանի մոտ տեղի ղեկավարության եւ կենտրոնական կառավարության ներկայացուցիչների ներկայությամբ միացվել Է Էլեկտրոնային լուսատախտակը, որը կոչված Է ակնառու կերպով հիշեցնելու համաշխարհային մասշտաբի մոտալուտ իրադարձության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գագաթնաժողովը, որին կժամանեն մոլորակի 20 ամենազարգացած երկրների ղեկավարները, կլինի պատմության մեջ արդեն 14-րդը եւ առաջինը, որը կազմակերպում են Ճապոնիայում: Բուն համաժողովը տեղի կունենա Օսակայի ծոցի Սակիսիմա արհեստական կղզում: Դրա գլխավոր հարթակը կդառնա 1985 թվականի մարտին բացված INTEX Osaka միջազգային ցուցահանդեսային կենտրոնը: Բացի «Մեծ քսանյակի» երկրների ղեկավարներից եւ այլ ներկայացուցիչներից, գագաթնաժողովին կմասնակցեն 17 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ եւ աշխատակիցներ: Ընդամենն, ըստ կանխատեսումների՝ համաժողովի կժամանի շուրջ 30 հազար մարդ: Օսական Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու արեւմտյան մասի հիմնական գործարար եւ մշակութային կենտրոնն Է: Դրա բնակչությունը կազմում Է գրեթե 2,7 միլիոն մարդ, այն Ճապոնիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքն Է Տոկիոյից եւ Յոկոհամայից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am