1000х90.jpg (78 KB)

ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել են մասնակից երկրներ

Armenpress 14:35, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսից թեկնածուի համաձայնեցմանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության մասնակից երկրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Բելառուսի կողմից ներկայացված թեկնածության համաձայնեցման բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը եւ որոշումների ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը դեռ 2018 թվականի դեկտեմբերին ուղարկվել են ՀԱՊԿ-ի երկրներ»,-ասել Է նա:

Սեմերիկովը նշել Է, թե, քանի որ կազմակերպության փաստաթղթերով որոշումների համաձայնեցման եւ ստորագրման ժամկետները կանոնակարգված չեն, հնարավոր չԷ ասել, թե երբ կհաստատվի նոր գլխավոր քարտուղարի նշանակումը:

2018 թվականի նոյեմբերի 2-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հանվել Է այդ պաշտոնից: Հայաստանը հայտարարել Է, որ այդ պաշտոնը պետք Է պահպանի մինչեւ իր լիազորությունների ժամկետի լրանալը: ՀԱՊԿ-ի մեջ մտնում են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am