Ինդոնեզիայում հեղեղումներից ու սողանքներից զոհվածների թիվը հասել Է 107-ի

Armenpress 13:40, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Պապուա արեւելյան նահանգում մոլեգնող հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 107-ի: Այդ մասին , ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Ավելի վաղ հաղորդվել Էր 89 զոհվածների եւ 159 տուժածների մասին: Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են: Ըստ իշխանությունների տվյալների՝ եւս 93 մարդ համարվում Է անհետ կորած:

Փրկարար ծառայությունների ներկայացուցչի խոսքով՝ ավելի քան 9 հազար մարդ ներկա դրությամբ հարկադրված են եղել իրենց տները լքել հեղեղումների պատճառով:

Այժմ նրանք տեղավորված են տարհանման 20 կենտրոններում, որոնց համար հատկացվել են կառավարական շենքերը: Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ հեղեղումների եւ սողանքների հետեւանքով ավերվել են շուրջ 350 տուն, երեք կամուրջ, ութ դպրոց եւ ենթակառուցվածքի տարբեր շենքեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am