Հայտարարվել են աշխարհի ամենաերջանիկ երկրները

Armenpress 12:03, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիան երկրորդ տարին անընդմեջ գլխավորել Է աշխարհի ամենաերջանիկ երկրների World Happiness Report վարկանիշը, որը հրապարակվել Է մարտի 20-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: World Happiness Report զեկույցում գնահատվում են աշխարհի 156 երկրներ եւ հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են՝ կյանքի սպասվող տեւողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան եւ այլն:

Զեկույցը կազմվել Է ՄԱԿ-ի պատվերով, առաջին անգամ նմանօրինակ ուսումնասիրություն հրապարակվել Է 2012 թվականին: Ամենաերջանիկ երկրներ են նշվել նաեւ Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Կանադան եւ Ավստրիան: Առաջին տասնյակում չեն հայտնվել ԱՄՆ-ը (19-րդ տեղ), Գերմանիան (16-րդ), Ֆրանսիան (24-րդ) եւ Սաուդյան Արաբիան (28-րդ):

Ամենաապերջանիկ երկրներն են դարձել Հարավային Սուդանը (վերջին՝ 156-րդ տեղը), Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը (155-րդ), Աֆղանստանը (154-րդ), Տանզանիան (153-րդ), Ռուանդան (152-րդ) Եմենը (151-րդ) եւ Մալավին (150-րդ տեղը), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am