1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ-ը եւ Չինաստանը մարտին կշարունակեն բանակցային գործընթացն առեւտրական համաձայնագրի շուրջը

Armenpress 10:57, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը հաջորդ շաբաթ պլանավորում են մեկնել Պեկին, որպեսզի նոր խթան հաղորդեն Չինաստանի հետ առեւտրական համաձայնագրի կնքման բանակցություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներ:

Դրա շուրջ համաձայնությունը ձեռք Է բերվել ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի հետ, որը գլխավորում Է չինական կողմի պատվիրակությունը, ամերիկացի պաշտոնյաների հեռախոսազրույցի ընթացքում:

Միեւնույն ժամանակ, աղբյուրները կասկածներ են հայտնում, որ, չնայած բանակցային գործընթացի հաջող զարգացման վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հավաստիացումներին, Չինաստանը հետ Է քաշվում Վաշինգտոնի հետ բանակցություններում առաջադրված պահանջների կատարումից: Դա կապված Է այն բանի հետ, որ, համաձայնելով մտավոր սեփականության բնագավառում իր քաղաքականության փոփոխումներին, Պեկինը հավաստիացումներ չի ստացել Դոնալդ Թրամփի վարչակազմից, որ իր արտահանման համար սահմանված սակագները կվերացվեն, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am